Անցնել բովանդակությանը

Մեղքի մթին քարայրից

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Մեղքի մթին քարայրից, Ուր հսկում ես դու անքուն,— Մութ ցանկությամբ դյութիր ինձ Եվ փայփայիր ինձ թաքուն։ Սև գիշերով ինձ կանչիր Ամայի խուց ու այնտեղ Հեզ մարմինըս չար տանջիր Գգվանքներում քո ահեղ։ Եվ մութ խորշում անձավի, Ուր սարսափ է, ուր սոսկում,— Արյունահոս թող ցավի Իմ մարմինը քո գրկում։ Ես քեզ մերժել չեմ կարող, Ես ամեն ինչ կըտամ քեզ. — Սև խորհուրդը մեզ գերող Ես գիտեմ, և դու գիտես…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մեղքի մթին քարայրից» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) կիրքի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 16