Անցնել բովանդակությանը

Արեգակը հուր ոսկի է մաղում

«Փշե պսակ» ժողովածու

Արեգակը հուր ոսկի է մաղում Արտերիս մաքուր ոսկեծովի մեջ. — Սի՛րտ, արտերիս պես եղիր միշտ բեղուն, Արևի նըման հրահրիր անշեջ… Եվ որպես վճիտ լճերն են ցոլում Ցրտում աշնային — մշուշների տակ, — Դո՛ւ էլ, սի՛րտ, մընա հարության գալուն Տրտմությամբ անչար, և՛ խոր, և՛ հստակ… Կանցնեն հուշերըդ — մշուշների պես, Կըգա խնդություն — խոր ու անարատ, Կըցրե մեգն ու կըզարդարե քեզ — Որպես երկիրն իմ — արեգակն առատ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 12