Անցնել բովանդակությանը

Վազն է լալիս

Վազն է լալիս այգում, լալիս հուլունք-հուլունք, Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ, Կա՞ աշխարհում, արդյոք, այդքան անզուսպ ու լուռ, Այդքան ուրախությամբ լեցուն ուրիշ մի լաց։ Այդ լացի մեջ լռին՝ մայրանալու հրճվանք, Այդ լացի մեջ պայծառ՝ հուզմունքն արարողի, Այդ լացի մեջ գարնան բուրումն ու շունչը տաք, Ու տարփանքները տաք հասունացած հողի։ Եվ այդ լացին պայծառ, արտասուքին այդ լուռ Չի՜ հասնի ոչ մի խենթ ուրախության շառաչ… Վազն է լալիս այգում, լալիս հուլունք-հուլունք, Ինչպես աղջիկները հարսնանալուց առաջ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12