Անցնել բովանդակությանը

Սմբատ

Բայց դու իզուր ես ժամանել տիկին, Ես չեմ ցանկանում ճորտի անունով Փրկել իմ հոգին… Ես ճորտ չեմ, օ, ոչ։ Ես ազատությունն ինքն եմ մարմնացած, Ազատությունը՝ շղթայի զարկված, Ազատությունը՝ որ մեռնում է միշտ Մեռնում է նորից հարություն առնում, Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ Ու նորից մեռնում։ Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ. Զի սերմանել եմ իմ սերմը արդեն, Որոնք մայր հողում մի օր կը պայթեն, Ու վեր կընձյուղեն Ու կելնեն ի լույս, Ցորյանի հատը կը լինի մասուր, Ու գարին՝ ընկույզ… Չի լինի իշխան, Ու չի լինի ճորտ, Մարդը կը դառնա արդար ու բարի, Եվ ազատություն կը լինի այնժամ, Ի մեջն աշխարհի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 22