«Երբ գալիս է սեպտեմբերը…»
Երբ գալիս է սեպտեմբերը,
Զանգն է հնչում դպրոցի,
Բոլորն ուրախ դպրոց գնում,
Գիտելիքի օրն են նշում։
Բայց գիտե՞ք որ սեպտեմբերը
Մեզ աշուն է միշտ բերում,
Աշնան տոնին, բերքի տոնին
Մեր Հայաստան աշխարհում
Անկախության օրն է նշվում։
Ահա ինչու ամենից շատ
Սեպտեմբերն ենք մենք սիրում։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։