Անցնել բովանդակությանը

Գիշերին մեջ

Հայկ եղբորս հիշատակին

Կլայննա երկինքը անծա՜յր ու ջի՜նջ, Գյուղին վրա քիչ քիչ մութը կըկոխե, Ամեն բան իրեն գույնը կըփոխե, Հանդա՜րտ ամեն կողմ, մո՜ւթ է ամեն ինչ։ Վարդն իր աչքերը կգոցե մութին. Ծառերն են կեցեր լո՜ւռ, բազկատարա՜ծ. Նոճին իր գլուխն է վեր կարկառած. Լույսեր կ՚արյունին ծառերեն անդին։ Ահա կքննա բնությունն համակ. Կայնքը դադրեցավ. թռչուն մը մինակ, Միս մինակ — ինչո՞ւ — կ՚երգե տրտմունակ։ Գիշերային այս լռության մեջ խորին, Իր սրտաբուխ երգերն սրտես կթռին, Ու մինակ-մինա՜կ — ես կու լամ լռին…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 14