Անցնել բովանդակությանը

Տապանագիր

(Մ. Բ. մանկան)

Հազա՜ր երանի քեզ, մանուկ անբիծ, Որ շուտ հեռացար դու այս աշխարհից, Ուր վաղուց ի վեր ունի բնակություն Անմեղության հետ մոլի չարություն. Բայց այն ո՞վ գիտե՝ քեզ ի՞նչ էր սպասում Փըշոտ, տատասկոտ այս մեր աշխարհում. Մի՞թե հավիտյան պիտի մընայիր Հանգիստ գրկի մեջ քու մոր սիրալիր, Կամ թե՝ հավիտյա՞ն քեզ պիտի ժըպտար Գարնան վարդի հետ այս օտար աշխարհ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Տապանագիր» բանաստեղծությունը մահվան և երեխաի մասին։

Վաղամեռիկ մանկան տապանագիր. երանի քեզ, որ շուտ հեռացար այս աշխարհից, ուր անմեղության կողքին չարությունն է բնակվում, և ո՞վ գիտի, թե ինչ էր քեզ սպասում փշոտ աշխարհում։ Անթվակիր բանաստեղծություններից։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10