Անցնել բովանդակությանը

Գուսանը կողքիսում

Ինչո՞ւ ես տխուր, դու Գողթան գավառ, Փանդիռըդ ինչո՞ւ կախած է պատին, Հե՞ր չես արծարծում դու դյուցազնական Ցուցք ու երգերով սիրտը մեր ազգին։ Մի՞թե ցընդել է ծերուկ Մաքոսեն Թարմ ուժ ծավալող հինավուրց ոգին, Թե՞ պակասել է արծաթյա թասեն Գողթան գավառի փրփրոտ գինին։ Գուսա՛ն, ձեռքըդ առ քու մունջ փանդիռը. Լարերի վըրա մատներըդ տա՛ր, բե՛ր. Շարժե թըշնամու դեմ մեր գրգիռը, Իսկ դեմ հայերիս շարժե գութ ու սեր։ Տե՛ս, Վանը, Մուշը, Բաղեշ, Արզըրում, Ազգիս օրորոց՝ մեր բուն հայրենին. Գոռ տաճկի լըծի տակ են հեծեծում — Այդ ամենն մի՞թե ցավ չեն քու սրտին։ Դե՛հ, գուսան, զարկ ու դողացուր լարերն Խոսուն հոգեղեն այդ քու փանդիռին. Երգիդ արձագանք կրկնեն մեր սուրերն, Սըրտերս էլ տաճկի ոխով գըրգըռեն։ Բոցեղեն խոսքեր թող լեզուդ տեղա, Այրե, բորբոքե մեր սառած հոգին, Երակներիս մեջ թարմ արյուն խաղա,— Հայ սրտում թափե քու աշխույժ ոգին։

***

Մի՞թե կարծում են, որ մենք չենք տեսնում Ինչպես թուրք ազգը մեզի ատում է, Խուլ չենք՝ չի լըսենք, որ նա անդադրում Հայի անունը միշտ նախատում է. Աստված վըկա, որ մենք խուլ ու կույր չենք, Այդ ատելությունն մենք խիստ լավ գիտենք. Ավա՜ղ, ի՞նչ անենք։ Մի՞թե մեր սիրտը չի տըրորվում միշտ, Երբ որ տեսնում ենք թուրքին ամբարիշտ՝ Ական փորում է մեր սուրբ կրոնի տակ, Կուզե Սուրբ Աթոռն դարձնել փըլատակ… Աստված է վըկա՝ հայքըս հիմար չենք, Այդ նենգ մեքենան խիստ պարզ տեսնում ենք. Ավա՜ղ, ո՞ւմ ասենք։ Մի՞թե կարծում են, որ մենք չենք դիտում, Որ թուրքը չուզե բախտը հայ մարդուն, Հարկով խըլում է մեր արդար փողը, Զորով տիրում է հայերուս հողը։ Աստված է վըկա՝ այդ ամեն զրկանք Խըղճուկ հայերըս խիստ լավ հասկացանք, Որի՞ն գանգատ տանք։ Մի՛թե չենք տեսնում մենք նենգ թուրքերին՝ Ինչպես խաբում են մեր խեղճ հայերին, Վարդ են տալիս մեզ՝ մեջը թույնով լի, Նոցա ջահի լույսն էլ է գարշելի… Այդ ամեն պատրանք խորունկ ըզգացինք, Աղեխարշ աչքով ազգովին լացինք՝ Բերան չի բացինք… Կուգա ժամանակ,- և այն հեռի չէ՛, Թուրքն յուր վատ գործեն շատ պիտ ամաչե… Հայք կընտելանան պատվել հայ անձը, Թուրքի ձեռք չեն տալ բերների սանձը, Չարը բարիեն կըսովրին զատել, Բըռնավորների գործերը դատել Ու միշտ գանգատել։ Բայց ե՞րբ կլինի այդ։ Ասեմ քեզ մեկին. Երբ հայը սրտանց սիրե յուր հային, Շըլացնող ցոլքե ապշելե դադրի, Ոսկի սարերու հույսե չի պատրի, Հայ դըպրոցումը հայ վարժապետե Որդոց կրթըվիլ իրար խըրատե — Հայապես դատե։ Կեցցեն դըպրոցներ, որ ի Հայաստան, Կեցցե սուրբ Ուխտը մեր Արարատյան, Կեցցեն լըրագիրք մեր տըպած ի Վան, Կեցցե՜ գաղթություն ի Վասպուրական… Թուրքերը մեզի խաբեցին շատ շատ, Էլ չի տանք նոցա մեր սերն ու հավատ, Եվ կլինենք ազատ։

***

Գարնան հոտը փռվեցավ, Իմ պարտեզը ծաղկեցավ, Վարդենիի շուքի տակ Սոխակի ձայն լսվեցավ։ Ողջ գիշեր մինչ լուսածագ, Նստած վարդի ծառի տակ Կըհորինե անդադար Շարականներ բյուր տեսակ. Երգե՛, երգե՛, խեղճ թռչուն, Քանի չի անցել գարուն. . . . . . . . . . . . . . . . . . . . Երբ որ կուգա բարի աշուն։

***

Սար ու ձոր ես ինձ թողել անտերունչ, Մըկամ քու քըմըդ չըկար ինձ մի քունջ. Ես քեզի ծառա, իմ իշխան դուն ես, Ասա՛ մի տեսնեմ, ի՞նչ հրաման ունես։ Վառ արեգակ է, աչքը կուրացնըմ. Անուշ սոխակ է, հոգիս զմայլացնըմ, Եթե ցերեկ է՝ ես կուրացած եմ, Գիշեր քու ձենից դիփ թուլացած եմ։ Ես մոտ եմ գալի՝ դու հեռանում ես, Ես խոնարհըմ եմ, դու վերանըմ ես, Մեկ գոռոզ ես դու, մեկ հեզ ու խոնարհ, Դև ես, թե հրեշտակ՝ չեմ խաբար իսպառ։

Հատվածների կետագիծ տողը բնագրի բացթողման նշանն է։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Գուսանը կողքիսում» բանաստեղծությունը պոեզիաի և հայրենիքի մասին։

Չորս հատվածից կազմված անթվակիր բանաստեղծություն. Գողթան գավառի գուսանին փանդիռը վերցնելու կոչ, ապա «Ավա՜ղ, ի՞նչ անենք» կրկներգով բողոք թուրքի նենգության և հայի լռության դեմ, և երկու կարճ երգ՝ գարնան սոխակի ու սար ու ձոր թողած սիրահարի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 97 տող՝ բաժանված 3 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 100