Անցնել բովանդակությանը

Հայ բանաստեղծ

Ե՛քա թուղթը խազմըզած նորա առաջ կեցած էր, Գըրչի ճոնտը կըրծելով՝ բառ-բառի մոտ դընում էր, Ժամանակից ժամանակ ձեռքով ճակատն էր քորում,— Այսպես հայկազն պովետը ոտանավոր էր գըրում։ Մարդիկ գործքե վաստակած՝ իրանց տանը քընած են. Ժամը մեկն է գիշերվա, ճրագները մարած են. Խեղճ պովետիս աչքին էլ անուշ քունը այց եկավ, Բայց նորածին դպրության նա յուր քունը զոհ բերավ։ Դուրսը քամի է փըչում, բըքախառ ձյուն է գալիս, (Էս Ռըսեթի ցըրտերեն Աստված պահե դուշմանիս), Իմ անձնազոհ պովետը, ցուրտ սենյակի մեջ փակված, Գարուն ու վարդ է երգում մեր սիրելի հայրենյաց… Բայց ես կասեմ պովետին (թող վրաս չի բարկանա), Հայրենասեր պովետը հայրենիքում պիտ կենա. Բայց թատրոնի մեջ և կամ Բողորոդսկի ավանում Հըղացած յուր մըտքերին մեր դարը չի հավատում։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ բանաստեղծ» բանաստեղծությունը պոեզիաի և երգիծանքի մասին։

Երգիծական դիմանկար ռուսական ցրտի մեջ գիշերվա ժամը մեկին խազմզած թղթի վրա հայրենիքի գարուն ու վարդ երգող հայ «պովետի»։ Խրատը վերջում է՝ հայրենասեր բանաստեղծը հայրենիքում պիտի ապրի, թատրոնում կամ մոսկովյան արվարձանում հղացած մտքերին դարը չի հավատում։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16