Անցնել բովանդակությանը

Սիրո զոհեր

1874

Լըճի մեջ նավակը Մեղմ հովով կըտանի, Նորա մեջ նըստած է Սիրահար պատանի։ Պատանին ձեռքն ունի Կիթարա ու կերգե, Իսկ քամին կը փախցնու Նավակը եզերքե։ Լըճակի մեջը կա Քարաշեն մի ամրոց, Սիրուհվո բնակարան, Հանապազ փակ ու գոց։ Պատանվո նավակը Դեպ ամրոց կվազեր Ուր նորա անձկալին Սըրտատրոփ կըսպասեր։ Մեղմ հովը ավելի, Ավելի սաստկացավ, Երկինքը թուխպ պատեց, Փոթորիկն բարձրացավ։ Ալիքի լեռները Գոռալով կըծըփան, Պատանին աներկյուղ Կընվագե կիթարան։ Լուսինը ամպերու Տակերեն երևցավ, Սոսկալի աղետի Պատկերը բացվեցավ։ Կես ճամփուն ալիքը Նավակին խըփվեցան, Նավակը փըշրեցին, Հույս չիկար փըրկության։ Պատանին աչքերը Լուսնյակին բարձրացուց, Կիթարի լարերը Նա ուժգին հընչեցուց. «Տա՛ր վերջին խոսքերըս Անձկալվույս, ո՜վ լուսին, Որ քաղցրիկ անունըդ Հիշելով՝ կըմեռնիմ»։ Դադրեցավ փոթորիկ Ու ալիք պառկեցան, Ջրի վրա կըտորտանք Նավակի երևցան։ Սիրուհին սըրտատրոփ Նայեցավ լըճակին, Հասկացավ դառնություն Յուր անբախտ վիճակին.— «Իրարմե բաժնեցին Մեզ աշխարհ և այս կյանք, Գեթ մահով այսուհետ Ջրի տակ միանանք»։ Ասաց — և աղաղակ Բարձրացուց նա ուժգին, Գըլորվեց, զոհ եղավ Անկըշտում ծովակին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Սիրո զոհեր» բանաստեղծությունը (1874) դժբախտ սիրո և սիրո մասին։

Բալլադ լճի, փոթորկի և երկու սիրահարի մասին. պատանին կիթառով նավակով գնում է ամրոցում սպասող սիրուհու մոտ, և ալիքները նավակը փշրում են ճամփի կեսին։ Վերջին խոսքը լուսնին է հանձնվում, իսկ սիրուհին ինքն է ընտրում ջրի տակ միանալը։

Ստեղծագործությունը պարունակում է 56 տող՝ բաժանված 13 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1874 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 56