Անցնել բովանդակությանը

Եղիշե

(Հեղինակությունը)

1872

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ոսկեծըղի, գեղեցկատիպ Ո՜վ իմ գըրքույկ ոսկեշունչ, Ազգիս փառքը, անբախտ օրը Դու քարոզող անմըռունչ։ Ո՜վ պիտի տար այն անըսպառ Սերն ու գութը դեպ Հային, Թե որ մարդիկ քեզ, ով գըրքույկ, Երբեմըն չի կարդային։ Քեզ կարդալով՝ կըմոռանամ Ես թերությունք մեր ազգին, Դեպ հայ եղբարքս գութ ու սիրով Միշտ կը լըցվի իմ հոգին։ Մըտքիս մեջը ես միշտ կասեմ. «Սերունդը Վարդան մեր Քաջին Անհընար է՝ անփառունակ Ըստրուկ մընան կամ կորչին»։ Կամ՝ տեսնելով հեք Հայ տերտեր, Սուրբ Ղևոնդին կը հիշեմ, Ու հուսահատ տըրտում մըտքեր Ինձմեն հեռու կը քըշեմ։ Եղիշեին Հայք կարդալով, Նոր հույսերով կը լըցվին, Հայի գալոց բարիքն նոցա Հոգվո առջև կըբացվին։ Հա՛յ պատանի, շուտ-շուտ կարդա՛ Այս գըրքույկը ոսկետառ, Որ համոզվիս՝ թե մեր հայը Կորչելու ազգ չէ՛ իսպառ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Եղիշե» բանաստեղծությունը (1872) հայոց պատմության և հայրենասիրականի մասին։

Եղիշեի «Վարդանանց պատմության» ոսկեշունչ գրքույկին ուղղված ձոն. այն կարդալով բանաստեղծը մոռանում է ազգի թերությունները, տերտերի մեջ Ղևոնդին է տեսնում և հավատում, որ Վարդանի սերունդը ստրուկ չի մնա։ Վերջում պատանուն կոչ է՝ կարդա՛, որ համոզվես, թե հայը կորչելու ազգ չէ։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1872 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28