Անցնել բովանդակությանը

Հայ տպարան

(Նոր-Նախիջևանի մեջ)

1875

Բարի՛ եկար, հյուր թանկագին, Ազգապարծանք գործարան. Քեզ շատ վաղուց և անհամբեր Կըսպասեր Նոր-Նախիջևան։ Գալըդ բարի, ոտքըդ թեթև, Համայնաշահ գործատուն, Վստահ ենք դու պիտի կանգնես Շատ կործանած հայի տուն։ Հայ զավակաց, որք մոլորված Միշտ մութի մեջ կը քալեն, Պիտի ծագե երկնային լույս Ավետաբեր քու գալեն… Հաստա՛տ մընա, երկա՛ր ապրե Մեր մեջ, ո՞վ հայ տըպարան, Եվ քու կյանքեն կյանք կը ստանա Մեր կիսաշունչ Նախջըվան։ Հայ մանկանցը տո՛ւր դասագիրք Զըվարճալի, օգտաբեր, Իսկ չափահաս ժողովրդին Միտք ճոխացնող շատ գրքեր։ Այս խոսքերով կը բարևեմ Առաջիկայս նոր տարի, Բաղձալով քեզ հաջողություն, Երկար կյանք և շատ բարի։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ տպարան» բանաստեղծությունը (1875) հայոց լեզվի և դպրոցի մասին։

Նոր Նախիջևանում բացված հայ տպարանին ուղղված ողջույն՝ որպես նոր տարվա բարև. խնդրանքը մանուկներին զվարճալի ու օգտակար դասագիրք տալն է, չափահասներին՝ միտք ճոխացնող գիրք, և կիսաշունչ քաղաքին՝ նոր կյանք։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1875 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24