Անցնել բովանդակությանը

Պանդուխտ հայ ի Փարեզ

(Ի գերեզմանի Լևոնի վերջին թագավորի հայոց)

1850

{{x-larger| }} Պանդխտությամբ Հայաստանեն դուրս եկա, Թողի ծնողքս, տունս, տեղս բովանդակ, Շատ երկիրներ օտար նժդեհ անցկացա, Ո՛չ ոք չասաց թե ո՞ւր կերթաս միայնակ։ Արզրումի բարձրավանդակ սարերը, Ոտքով անցա այն գեղեցիկ դաշտերեն, Ուր ո՛ր կային հայոց շինած բերդերը, Մարդ չգտա, որ բարով տար հայեր են, Չնայեցա Ստամպոլի մեծության, Ծով ու ցամաք աչքիս չէր ինչ երևում, Իտալիա չեղավ ոտիցս արգելան, Հոգիս, միտքըս դեպ ի Փարեզ էր թռչում։ Ի՞նչ գործ ունիս այն բազմամարդ քաղաքը, Արարատյան ծնունդ՝ սառն լերանց հին, Ահա՛ եկար. ահա քո մեծ Փարեզը, Տե՛ս կըգտնես այստեղ հանգիստ քո անձին։ Ես եկել եմ Փարեզ քաղաք պանծալի, Ո՛չ իմ անձին գտնել տեղ ինչ հանգստյան, Ես չեմ կարոտ փառաց գանձուց աշխարհի, Եվ ո՛չ անտես տեսնել նոր ինչ տեսարան։ Ես եկել եմ գտնել այս տեղ այն քարը, Որո տակը ծածկած է գանձ հայրենյաց, Ես գտա այն. ահա՛ այս է այն քարը, Որո տակը թաղված կա թագ Հայկազանց։ Այս քարի տակ պառկած է մեր Լևոնը, Յուր հետ ունի պահած մեր բաղդն ու պարծանք, Թագն ու թուրը, ոսկիապատ ասպարը, Թանգարանաց զարդ են դառել և այլ նշանք։ Տե՜ս թե կա մարդ, որ հարցնե ինձ մեկ օր, Թե ո՞վ է այս թաղած սառըն քարի տակ, Կամ ո՞ւմ ոսկերք են աստ որդանց կերակուր, Կամ ո՞ւմ բռնած ունի մահն այլանդակ։ Քեզ մոռացել են բարեկամքդ Լո՛ւսինյան Չեն ճանաչել և ոչ անունդ կհիշեն, Չկան այն պարք՝ քաջամարտիկ զորության, Որ քո գործդ, քաջությունքդ միտ բերեն։ Երբ որ երբեմն ընկերությամբ ասպետաց, Դուրս կուգայիր գաղղիացվոց հանդիման, Ոսկիազարդ փայլմամբ գինուց սուսերաց, Կդողային լերինք ծագած Կիլիկյան։ Բայց այժըմ ժանգ է պատել քո նիզակին, Քո պարակիցք լյալ են հավերժ ցանուցիր, Նոցա անվանք յուրուք շրթունս ո՛չ հիշին, Ո՛չ ոք գա այց, կամ տապանի քո խնդիր։ Դու ննջել ես քնով հսկա դյուցազնի, Քո Կյուլիկե հառաչում է քեզ համար, Բավական է, զարթիր Լևոն՝ մեծազգի, Այլ մի՛ ննջիր ի գերեզման այս օտար։ Գերեզմանի անդնդախոր տակերեն, Մեկ ձայն եկավ. իմ ոսկերքըս հալեցան, Մահ լսվեցավ՝ դամբանական՝ այն ձայնեն, Սիրտս հոգիս մարմնույս մեջը սառեցան։ Ես Լևոնն եմ՝ թշվառ արքա՝ Լուսինյան, Կյուլիկեցվոց նստա անբաղդ աթոռը, Վառյալ սիրով ազգի փառաց հայրենյան, Ոչ կարարի խնայել իմ կյանք և օրը, Իմ սիրելի ժողովրդյան թշնամին, Որ միշտ կամեր գայլի նման պատառել, Ես շատ անգամ իմ սուսերավ ահագին, Ստիպեցի մեր աշխարհեն ելանել։ Խաղաղություն հաստատեցի այն տեղը, Ուր որ շփոթ, խռովություն էր բազմած, Արդարություն նստավ անդորր այն գահը, Ուստի առաջ իրավունք էր հեռացած։ Հայոց իշխանք և մեծամեծ նախարարք, Հզոր ասպետք ինձմով էին զորացած. Փառավորյալ վեհ մեծուհիք և տիկնայք, Իմ հովանյավ երջանկության վիճակած։ Երկրագործի խոփն սուր էր թրի պես, Եզներն էին գեր և ուժեղ գեղեցիկ, Մաճն յուր ձեռին՝ գութան կերթար ջրի պես Ո՞վ էր կարող՝ ընդդեմ ասել բան սաստիկ. Վաճառականք՝ փարթամ էին, գանձիվք լի, Յամեն աշխարհ կհասնեին ոտք նոցա, Ծովեզերք իմ՝ օտար ազգաց ցանկալի, Միշտ ունեին ոսկեբարձ նավ՝ Թարսսա։ Դաշտք ընդարձակ՝ դալար արոտք երփնագեղ, Խաշանց հոտից բազմությամբ լի հղփացյալ, Ցուպ ի ձեռին մրահոն աղջիկ աչագեղ, Աներկյուղ կույս՝ իմով աջով պաշտպանյալ։ Կամարակապ, ողկուզալի տունկ որթո, Շվաք կաներ հովիվ կուսից բազմության Եվ թանձրախիտ ստվեր սիրուն թզենյաց, Անմեղ պարուն էր միայնակ ապաստան։ Նռնեինք իմ նշենյաց հետ հավասար, Ծաղկոք, պտղովք զարդարած միշտ մնային, Ուրախ որդվոց քաջին Հայկա գարշապար, Օտար մարդկան և ո՛չ արոտ կախեին։ Ամենեքյան ընդ յուր որթով թզենյավ։ Կանամբք, որդովք և դստերոք միաբան, Զվարթ կային ի ցուց ի պար և կաքավ, Անցանեին ավուրք և ամք անխափան. Իմ աթոռը ոսկով, ակամբք զարդարած, Ծով ու ցամաք ուներ իրա ոտի տակ, Հայկ և Արամ ինձմով էին նորոգված, Ես այն քաջաց էի անմահ հիշատակ։ Ով ինձ տեսներ, կկարծեր թե տեսնում է՝ Տիգրան, Աբգար, Տրդատ, Աշոտ, Հեթումին, Արդյոք կարեր ոք ասել թե Վարդան չէ, Երբ հեծնեի արաբ նժույգ՝ ամեհին։ Հազար և բյուր զորքն իմ ամեն քաջ արի, Ինձմով անհաղթ էին հանդեպ թշնամյաց, Նետ ու աղեղն նոցա էին սոսկալի, Աշխարհ դողայր՝ ահե նոցին քաջ բազկաց, Բայց ո՞ւր գնաց՝ այս իմ փառք, բաղդ պանծալի, Փչեց հանկարծ՝ մրրիկ սաստիկ փոթորկյալ, Դրեց կործան իմ աթոռն ի գետնի, Ավերակըն բվոց դադար է եղյալ։ Գնա՛, պանդուխտ, դարձիր ի քո Հայաստան, Եվ տար համբավ վասն վերջին արքայիս Ասա՛ Լևոն թագավորն Արամյան, Կնքեց յուր կյանքն օտարությամբ ի Փարեզ։ Ասա շատ էր թափել Լևոն արտասունք, Վասն յուր ազգի, վասն աթոռո կործանման, Կյանք յուր միայն էին ողբ, լաց, կոծ ու սուգ, Որ կարոտ էր տեսո երկրին հայրենյան։ Պանդուխտըն ա՜խ քաշեց սրտին ի խորոց, Աչաց աղբյուրք բղխեցին հորդ արտասուք. Եվ կոծելով ընկավ գետին մեջ փըշոց, Որ Լևոնի պատած էին տապան սուս. Ասաց՝ ա՛րքա և օծյալ իմ թագավոր, Մի՞թե կարեմ դառնալ երկիր հայրենի, Ի՞նչ ասեմ ես՝ երբ որ հայք գան բյուրավոր, Հարցանել ինձ՝ զողջույն յուրյանց՝ արքայի։ Ինչպես ասեմ՝ թե փառավոր իշխանը, Որ Արամյան փառք և պատիվ էր անվան, Այժմ թողի միայն օտար երկրումը, Վերադարձա աչոք տեսնել Հայաստան։ Դու պառկած ես օտար պանդուխտ հողումը, Քեզ Գաղղիա երբեք չիլնիր ճանաչում… Վեր կաց երթանք երկիր քաջաց հայկազյանց, Այն տեղ մնան քեզ, սպասեն հայրենիք։ Ապա թե դու չես դառնալ քո աշխարհը, Չես սփոփել, մխիթարել Արմյանց. Թող որ ես էլ՝ պառկիմ աստ քո մոտումը, Լինիմ մենակ պահապան քո ոսկերաց։ Ի՞նչ տեղ դու ես անդ է և մեր հայրենի, Քո գերեզման ուխտատեղի մերազնյայց, Երբոր կուգան հայք այց քումդ տապանի, Այց կառնեն և իմ աննշան կըմախաց։ Իմ տապանին երբեք չիլնիր հովանի, Ո՛չ դրոշակ և ո՛չ ասպար կամ վահան, Քո տապանիդ ծածկույթ մահու ծիրանի, Շվաք կուձգեն խնամով և յիմ դամբարան։ Եվ իմ անունս պիտի սերտեն, միտք պահենք Ով որ անուն քաջ արքայիդ կհիշենք Դու իմ տեր ես, ես քո ծառա մտերիմ։ Ի՞նչ աստ զարմանք, թե դարձ իմ է առ տեր իմ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Պանդուխտ հայ ի Փարեզ» պոեմը (1850) հայոց պատմության և պանդխտության մասին։

Փարիզում՝ Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Լուսինյանի գերեզմանի առջև, հայ պանդուխտի և գերեզմանից խոսող արքայի երկխոսությունը։ Լևոնը հիշում է շեն Կիլիկիան՝ մշակ, վաճառական, ծովեզերք ու ասպետներ, և կործանված գահը, պանդուխտն էլ որոշում է չվերադառնալ՝ մնալ արքայի ոսկորների պահապանը։ Պատկանյանի առաջին պոեմներից։

Ստեղծագործությունը պարունակում է 150 տող՝ 2-4-5-10-129 տողանոց տներով։

Ժանր Պոեմ
Գրության թվական 1850 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 150