Անցնել բովանդակությանը

Ղարիբ մշեցի

1876

Ես Մըշեցի ճամփորդ եմ հեռու տեղերեն, Ձեզ շատ բարև բերեր եմ հայի գեղերեն. Ախպերքըս ինձ ղըրկեցին դեպի էս կուման.— (Մի՛ վախնաք, չուզեմ ձեր մանեթն ու թուման) Վարագա Սուրբ Խաչեն բերեր եմ ձեզ լուր. Խըղճացե՛ք հայ ազգին. տվե՛ք մեկ-մեկ թուր։ Հայ ազգը մեր տեղը նեղ օր կըքաշե, Օսմանլին ու Քյուրդը կյանքերս կըմաշե. Օր կըլա՝ գերեվար կանե մեր տըղոց, Օր կըլա՝ արտերըս ձըգե կրակ ու բոց. Թե չօգնեք՝ մենք ալ շուտ կ՚լանք ցիր ու ցան. Խղճացեք հայ ազգիս, տվեք մեզ հրացան։ Սուրբ ժամերըս դարձուցին անասնոց կայանք, Խորաններս պղծեցին, քանդեցին սուրբ վանք, Խաչը ոտքով փըշրեցին, տեղը դրին լուսնակ. Խեղճ հայը օրնիբուն ծաղր է ու ծանակ. Ով աղբարք, բերեր եմ ձեզ այսպես սև բոթ,— Չուզենք մենք ձեր ոսկին, տվե՛ք մեզ վառոդ։ Այսքան շատ տանջանքին ի՞նչպես դիմանանք, Մինչև ե՞րբ ձեր դիաց անօգ պիտ մընանք. Մեր ազգը տեր չունի Սլավոնի նըման, Բարի՝ դուք ըլալիք մեզի օգնական. Հոգիներս տըրորած է, ջաներըս ցավոտ, Չուզենք մենք ձեր փարան, տվե՛ք թնդանոթ։ Շատ տառապանք քաշեցինք դուշմանի զենքեն, Շատ ալ մահ դուշմանը կերավ մեր ձեռքեն, Առանց ատոր աշխարհքը մեր չէր բազմամարդ, Հիմի փուշ կըբըսնի, ուր առաջ էր վարդ. Բայց մենք ձեր սընդուկի փողին կարոտ չենք,— Հայ աղբարք, շնորհեցե՛ք դուք մեզ մեկ-մեկ զենք։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ղարիբ մշեցի» բանաստեղծությունը (1876) Արևմտյան Հայաստանի և պանդխտության մասին։

Հեռու գյուղերից եկած մշեցի ճամփորդը հայերին լուր է բերում Վարագա Սուրբ Խաչից, և ամեն տան վերջում նույն խնդրանքն է՝ ձեր ոսկին ու փարան չենք ուզում, տվե՛ք թուր, հրացան, վառոդ, թնդանոթ, զենք։ Ամբողջ պոեմը այդ կրկնվող մերժման ու պահանջի վրա է կառուցված։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ բաժանված 5 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 30