Անցնել բովանդակությանը

Զղջում

(Օր մը վերջը)

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Երեկ երբ պաղ քրտանց մեջ Սև մըրափ մը կ՚առնեի, Եվ թոշնած զույգ մը վարդեր Այտերուս վրա կ՚այրեին, Անշուշտ ճակտիս վրա մահու Դալկություն մը կը պլպլար, Եվ մահու թռիչ մ՚ունեի, Լըսեցի մորս հեծեծում… Բացի աչերըս խոնջած, Մորըս արտոսրը տեսի՜… Ո՜հ, ճշմարիտ գորովի Մարգարիտներ սուտ ու կեղծ…։ Մայրըս անհո՜ւն ցավ մ՚ուներ, Այն սև ցավը ե՜ս էի… Ա՜հ, գըլուխըս փոթորկեց… Այս սև հեղեղն տըվի դուրս… Ո՜հ, ներե՛ ինձ, Աստված իմ, Մորըս արտոսրը տեսի…։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Զղջում» բանաստեղծությունը մոր և տխրության մասին։

Տասնութ կարճ տող՝ մեկ գիշերվա մասին։ Հիվանդ բանաստեղծը սառը քրտինքի մեջ մահվան մոտիկ քուն է առնում և զարթնում է մոր հեծեծանքից. բացում է աչքերն ու տեսնում նրա արցունքը։ Զղջումը ոչ թե ինչ-որ արարքի համար է, այլ նրա համար, որ ինքն է մոր «անհուն ցավը»։ Փակվում է աղոթքով, որ նույն տողն է կրկնում՝ «Մորըս արտոսրը տեսի»։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 18