Անցնել բովանդակությանը

Դրժել

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ, Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։ Ես ուզեցի պաշտել ըզնե, Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն, Սիրել աստղերն սև աչերուն Եվ այն խոկումն, որ մըթագնե Պայծառ ճակատը՝ այն ամպըն է Որ կըշպարե դեմքը լուսնույն։ Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝ Հուզեց ներա հոգին ու լանջ։ Ես ուզեցի միշտ քովն ըլլալ, Մըտիկ ընել թնդյուն սրտին, Շնչել, խմել ներա հոգին, Եվ շոշափել լոկ ձյունափայլ Ծոծորակին վըրա ծալ-ծալ Թափող վարսից ալյակք ծըփին։ Օվկեան մը տրտունջ լսեցի, «Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։ Ես ուզեցի քընար մ՚ըլլալ Նրա ձեռքին տակ հևացող, Ներա հոգվույն խորն հիացող Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ, Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝ Կվառե երազ մ՚որուն մեկ շող։ Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս, Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։ Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝ Խնկարկելու սիրտն անապատ, Ցուցի իրեն ճակատս գունատ, Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին, Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին, Զինքը սիրելս հըծծեցին հայտ։ Նե հեռացավ ինձմե, ըսավ՝ — «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։ Որոտացին խոկմանցս ամպեր, Կայծակնահար ըրին հոգիս, Մոխիր դարձան երազներս հիս, Ճակատագիրս խնծղաց ի վեր, Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր, Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս… Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ, Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Դրժել» բանաստեղծությունը սիրո և դժբախտ սիրո մասին։

Նույն կառուցվածքով, ինչ «Սիրել»-ը՝ վեցատողերի և երկտողերի հերթագայություն։ Ամեն վեցատողում բանաստեղծը ասում է, թե ինչպես էր ուզում սիրել՝ պաշտել նրան, միշտ կողքին լինել, քնար դառնալ նրա ձեռքի տակ, իսկ ամեն երկտող մի հարված է. «Զիս կընեղե՜ս», «Սիրել չե՛ս կրնար զիս», «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։ Վերնագիրը՝ դրժել, հենց այդ խոստմնադրժությունն է. բանաստեղծությունը բացվում և փակվում է նույն երկտողով, որ անեծքի պես խոցում է հոգին։

Ստեղծագործությունը պարունակում է 42 տող՝ բաժանված 11 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 42