Անցնել բովանդակությանը

Նվագ է տարեդարձի ազգային սահմանադրության

1871

Պատռեր են Հայոց դաշտերն արյունոտ, Հայկազն հըսկայից կըմախք կայթեն յ՚ոտն, Մոխրոտ ու մամռոտ ավերակք խայտան, Մասիս բարձեր է վեհ ճակտեն պատան.     Հիշատակն Հայն կը կանչե,     Հայն Հայաստան կը կանչե։ Զինվո՛ր Սիրո, դրոշդ ծալ ծալ ծըփացո՛ւր, Սորվինք խաչովդ սեր, քան թե փայլել սուր, Հեշտ արցունք թափեն սառք Մասյաց սարին՝ Երբ Հայեր աննենգ իրարու փարին.     Հայաստանը դեռ ողջ է՝     Թե Հայն միշտ Հայը կանչե։ Հայրենյաց տըխուր մեջ ավերակաց՝ Հուր հոգի մ՚ըսկեր, կանթե՛ղ սիրակայծ, Միշտ դեպ ի հեք Հայն տաներ քայլ հառաջ, Նա աղյաց խորն Հայն՝ կուրծն էր գամած խաչ.     Ըսին թե Հայն զայն կանչե,     Սե՜ր է, նոճյաց լոկ ձայն չէ։ Ծովե՛զր, որ սիրո նախ տվիր արձագանք, Արյուն չը ծըծած հողդ, չը թաղած գանկ, Բաժակք հնչեցին՝ ո՛չ սև թնդանոթ, Հյուսեցան կամարք դափնյաց սիրահոդ.     Սև վետ յափունսդ թե հնչե,     Հեք Հայն եղբայրն կը կանչե։ Դառն են արցունքով մեր սիրո բաժակք, Սիրո դրոշք՝ մեր քերց արցունքոտ լաչակք, Թե չերդնումք, եղբա՛րք, հիշել զՀայաստան, Արյամբ ևս պահել պատիվն Հայոց տան,     Կը տառապի՜ Հայրենիք,     Կամ Հա՛յ ըսվինք կամ մեռնինք։

Միայն Wikisource-ում է. «Քերթուածներ» գիրքը այս բանաստեղծությունը չունի։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Նվագ է տարեդարձի ազգային սահմանադրության» բանաստեղծությունը (1871) հայրենիքի և հայրենասիրականի մասին։

Ազգային սահմանադրության տարեդարձին գրված երգ, որի բոլոր հինգ տները փակվում են «կանչել» բառով՝ հայը հիշատակն է կանչում, Հայաստանը՝ հային, հայը՝ եղբորը։ Առաջին տները ավերակների ու Մասիսի պատանքի պատկերն են, հետո՝ «Զինվո՛ր Սիրո»-ի կոչը՝ սուր փայլեցնելու փոխարեն խաչով սեր սովորել։ Վերջին տունը երդում է՝ արյամբ էլ պահել հայոց տան պատիվը, և ավարտվում է Դուրյանի ամենասուր ձևակերպումներից մեկով՝ «Կամ Հա՛յ ըսվինք կամ մեռնինք»։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ բաժանված 10 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1871 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 30