Անցնել բովանդակությանը

Ի՜նչ կ՚ըսեն

Ինծի կ՚ըսեն.— «Ինչո՞ւ լուռ ես».— «Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞ Արշալույսը, որ կը բռընկի, Զի անհուն է այն ալ ինձ պես»։ Ինծի կ՚ըսեն.— «Միշտ տխուր ես».— «Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ Թոթափեցան գլխուս աստղիկք… Արշալույս մը չ՚անցավ սըրտես»։ Ինծի կ՚ըսեն.— «Կրակոտ չ՚ես, Լըճակի մը պես ես մեռած, Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։— «Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։ Ես ինձ կ՚ըսեմ.— «Ժամդ է հասեր, Քու երկրորդ սև մորդ գընա գոգ, Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Ի՜նչ կ՚ըսեն» բանաստեղծությունը տխրության և մենության մասին։

Չորս տուն երկխոսության. մարդիկ բանաստեղծին ասում են՝ ինչո՞ւ ես լուռ, ինչո՞ւ ես տխուր, ինչո՞ւ ես անկրակ՝ լճակի պես մեռած։ Ամեն մեղադրանքի պատասխանում է մեկ պատկերով, և ամենասուրը վերջինն է՝ «Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։ Փակիչ տունն արդեն ինքն իրեն է դիմում՝ ժամդ է հասել, գնա՛ քո երկրորդ սև մոր՝ գերեզմանի գոգը։

Ստեղծագործությունը պարունակում է 16 տող՝ բաժանված 4 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16