Անցնել բովանդակությանը

«Ընկած մտքերի մանարանը, պոետս ահա…»

(XIX)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Ընկած մտքերի մանարանը, պոետս ահա Չգիտեմ ինչպե՞ս պոկվեմ պտտվող բյուր իլիկներից, Մանված մեկի հետ, կապված մի այլին, երրորդին՝ գերի, Ինչպե՞ս զատզատեմ խոհերս մաքուր ցեխից տղմահած - Ի՞նչն է էական, ի՞նչն է հրատապ և ի՞նչը անպետք, Ի՞նչն է խավարում վառվելու պայծառ ու հրահավերժ, Ո՞րն է մարելու հենց վաղը, ո՞րն է մնալու միշտ թեժ, Որ ես ընդ որում հիվանդ խոհերիս գերեզման ճամփեմ։ Հեռո՜ւ հեռավոր բիլ հորիզոնից — եզերքից եզերք Արեգակ-բառով, ծիածան-տառով, գրիչ-անտառով, Գրում է անտես և աներևույթ մի Գողյաթյան ձեռք. -Մոլորյալ պոետ, նայիր միշտ առաջ և բարձր նայիր, Վազել կարող ես — միշտ վազիր առաջ, թքած զրկանքին, Վազել չես կարող — գոնե առընչվիր դարդիդ ընթացքին…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14