Անցնել բովանդակությանը

«Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից…»

(XX)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Փչում է քամին հեռու-հեռավոր ափերից, Մշուշն է ցրում դիմացի լեռան կատարին, Քիչ ասդի՝ չնչին խաղալիք շինած անտառին, Քիչ անդի՝ լազուր երկինքը մաքրած ամպերից։ Ես կախարդված եմ բնության վայրի այդ պարին, Մերթ խենթ հրճվանքով խենթանում, մերթ լուռ մտորում. Հոգիս բնության ավազով մտքերս է թորում, Հոգիս երգում է, սիրտս նվագում այդ պահին։ Բայց հալածական ամպն է ահա հուսահատ Գոռում կատաղած, շաչում ամպրոպով, կայծակով, Թարթիչների տակ՝ անձրև-արցունքը լուռ պահած… -Ողջույն Քե՛զ, ո՛վ Մայր Բնություն, արքա հյուլեիս, Տո՛ւր հալածական ուժերին ամպրոպ ու ցասում, Եվ զորություն տուր, կորով տուր բոլոր թույլերին…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14