Անցնել բովանդակությանը

«Սիրում եմ ես կյանքը, մանավանդ, եթե լավ է այն…»

(XVIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Սիրում եմ ես կյանքը, մանավանդ, եթե լավ է այն, Բայց Ազատությունը սիրում եմ էլ ավելի… Անկաշկանդ իմ հոգուն ոչ ոք կարող է ավարի, Թեկուզ և բռնկվի աշխարհում Վեզուվյան լավան։ Եվ քանզի հայրենի երկիրն իմ խոր Ազատության Օվկիանն է կրում իր հոգում, քան երբևիցե, Եվ քան մի այլ հող… և այդ նույն անխառն կավից է, Ա՛րդ, կերտված անկաշկանդ իմ հոգին՝ աննյութ դաշնությամբ,- Ապա, ես ամենայն սիրով և ուրախությամբ խոր Կըգնամ դեպի մահ, դեպի սև կործանումը բութ, Որ բոլորի մահով երկրի ամեն մի խորշ Ըստանա Ազատությունը, հանց պարգևած Օգուտ, Որ բոլոր անկաշկանդ սրտերին հրճվանքը ձյունի, Գալիքի պոետն էլ անկաշկանդ նվագներ ծնի…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14