Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում VIII

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Երդիկի նման՝ բաց են աչքերըս, Բերանս է բացվում՝ մի լայն դռան պես, Բայց նա — ծխի պես — մնում է ներսում Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս… Ճչում է, սակայն… ինչպես քնի մեջ. Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց… Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ՝ Նա — քարի նման — ներքև է ընկնում… Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի, Որ չի բաժանվում այլ թվի վրա… -Այդ… իմ տանջա՜նքն է։

Թիֆլիս · 31.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 11