Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում VII

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Լռին շրթերըս մի բույն են դառնում, Ուր թուխս է նստում քմծիծաղն ինքը… Նայում եմ, սակայն ոչինչ չեմ տեսնում։ Ու թե տեսնում եմ՝ Միայն ինքըս ինձ… Վաղուց այր հասուն՝ Զգում եմ հանկարծ, Որ ես տակավին հասակ եմ առնում, Ինքըս մի գլխով բարձրանում ինձնից… Վստահությունը ստվերս է դառնում Կամ առաջնորդըս։ -Արհամարհա՛նքս է։

Թիֆլիս · 31.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Վերնագիրը վերջում VII» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ 2-3-4-2-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 12