Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում IX

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած՝ Հոգում ձե՜զ համար… Լվացարարի տենդով են այրվում, Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն… Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս՝ Մեղրի հոտ առած մեղուների պես… Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը… -Այդ… իմ խոհե՛րն են։

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 12