Վերնագիրը վերջում VI
«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961
Ետ-ետ են գնում պատերը հանկարծ,
Անվերջ հեռանում,
Դառնում հորիզոն,
Թե՞ հորիզոնն է այնքան մոտենում,
Որ եթե ուզեմ,
Որպես նոր կախարդ,
Իմ զույգ ձեռքերով կարող եմ հունցել
Նրա կապույտը՝
Խմորի նման…
Աղմուկ ու ժխոր ողողում են ինձ,
Բայց ինձ չեն կպչում,
Ինչպես ձկանը՝ ջուրը օվկիանի…
-Իմ… լռությո՛ւնն է։
Թիֆլիս · 18.XII.1959թ.
Թեմաներ