Անցնել բովանդակությանը

Վերնագիրը վերջում V

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են՝ բարկացնելո՛ւ չափ… Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր Ասես փողոցն է հանգուցվել ոտիս Ու խճողում է քայլքըս, խճըճում… Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս է թերևըս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք… Արյունըս այնպես դանդաղ է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում… Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած՝ Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի… Ինքըս ինձ խղճում, Ուզում եմ, որ ինձ Մի փո՜քըր սիրեն՝ Թեկուզ նպաստով… -Այդ… ես եմ թախծում…

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 23