Անցնել բովանդակությանը

Թաքուն երազանք

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Արտառո՞ց եմ ես, Անհասկանալի՞։ Ոչի՜նչ, Քեզ կօգնեն, Եվ կհասկանաս։ Հավատա՛, կօգնե՜ն։ Չ՞է որ ամեն ծառ Իմ արմատաշատ բացատըրումն է Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը։ Ամե՛ն արարած, Նույնիսկ բզեզը, Իմ բնագըրի մեկնությունն է հենց։ Ամե՛ն մի կացին, Ամե՛ն բահ ու մուրճ, Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ, Ափերը թակող ու ետ ընկըրկող Ամե՛ն մի ալիք Իմ իսկ խոսքերի արձագանքումն են, Ո՛չ, Իմ խորքերն են արձագանքումը Նրանց բոլորի… Այնպես որ՝ կօգնե՜ն, Ու կհասկանաս։

Թիֆլիս · 20.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Թաքուն երազանք» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 23 տող՝ 5-1-3-3-9-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 23