Անցնել բովանդակությանը

Հիասթափվելս

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Հիասթափվե՞ըլս… Ի՜նչ ասեմ, ինչպե՞ս։ Չէ՞ որ այդ մասին խոսելու համար Ստիպված պիտի ես վերապատմեմ Իմ ամբողջ կյանքը՝ Այն պահից, երբ ես Ձեռքըս մեկնեցի կրակի բոցին՝ Կարծելով, թե դա լաչակն է իմ մոր, Կարմի՜ր լաչակը,- Այդ պահից մինչև երեկ իրիկուն, Երբ… Սակայն արժե՞ Աղ ցանել վերքին…

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 13