Անցնել բովանդակությանը

Գաղտնաբացություն

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Մտերմուհիս է նաև… գիշերը։ Երբ նա՝ լանջաբաց նեգրուհու նման, Ինձ է հանձնըվում Ու տիրում է ինձ՝ Անվերջանալի գրկախառնումից Ծնվում է ինքը՝ մեր արշալույսը, Որ թուխ ու շեկ է՝ Որպես խառնածին։ Եվ օրը գրկած, որպես մանուկի, Երբ քայլում եմ ես հոր հպարտությամբ, Ասես լեռները, դաշտերն ու մարդիկ Լուռ նայում են ինձ Ու միտք են անում, Թե այսքա՜ն տգեղ-այլանդակ հորից Ինչպե՞ս է ծնվել մանուկն այս հրաշք…

Չանախչի Թիֆլիս · 18.XI.1959թ. 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Գաղտնաբացություն» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 15 տող՝ 1-7-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 15