Անցնել բովանդակությանը

Սիրում եմ սիրել

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից Փոքր ինչ գոհ լինեմ։ Դժգոհ եմ հաճախ, Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ։ Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել։ Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ։ Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում, Ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին, Որ գետի վրա դարձել է կամուրջ, Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ Մտել է առուն և — թա՜ց վարտիքով — Կավ է դուրս հանում, Որ նավակ շինի։

Չանախչի · 18.XI.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 12