Անցնել բովանդակությանը

Անհարց պատասխան

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ես վերածնողն եմ խորին լռության Եվ թարգմանիչը անորոտ շանթի. Գարնան աշկերտ եմ Ու սիրո վարպետ. Իմ կաթնեղբայրն է երաժիշտ քամին, Եվ ազգականըս՝ խորհող անձավը. Ես վստահության մերձ — մտերիմն եմ, Բարևի ծանոթ՝ հաջողությանը. Ու ճամփորդական կարճ ծանոթությամբ Սիրուհիս դարձավ խոհեմությունը՝ Ամե՜ն ինչ կշռող խոհեմությունը, Կոկլիկ ու սոկլիկ, մի՛շտ շրջահայաց, Բայց, փա՜ռք աստըծու, բանը չհասավ Ո՛չ ամուսնության, Ո՛չ էլ զավակի, Որ եթե ծնվեր՝ անուն փնտրելիս Պիտի, ստիպված, խեղճ մատըս դրվեր Եղկելու վրա կամ Ողորմելու…

Չանախչի · 18.XI.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 18