Անցնել բովանդակությանը

Քայլող հիշողություն կամ վառվող արյուն

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ե՛ս, որ կարող եմ ինքըս ինձ կոչել Եկած ապագա, Ես նաև քայլող հիշողություն եմ՝ Ապրո՜ղ պատմություն։ Թող ներվի ասել, Որ իմ արյունը Հենց համարյա թե նույն ծագումն ունի, Ինչ ունի նավթը. Հյութն ու ավիշն է բյուր սերունդների, Մարդ ու կենդանու, Ու թե արյանըս լուցկի մոտեցնես՝ Արյունը նույնպես կարող է… վառվե՜լ։

Չանախչի · 18.XI.1959թ.

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Քայլող հիշողություն կամ վառվող արյուն» բանաստեղծությունը (1961, «Ականջդ բեր ասեմ» ժողովածուից) սիրո և խոհափիլիսոփայականի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 12