Անցնել բովանդակությանը

«Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին…»

(XXI)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Իմ շուրջը ահա խավար գիշերն է ծավալվել կրկին, Ինչպես Կետարի առասպելյալ, սև վրանը հսկա… Թոփ-դաղը՝ արքան այս լեռնապարի խավարում նստած, Կռթնած է կարծես հետին ոտների ջարդված կրնկին… Այս կողմ — Սոմրովը՝ թավշյա կանաչով, ձգված ահագին, Այն կողմ — ամպերի քարավանն ահա՝ մթով թանձրացած, Հեռվում — անանուն լեռներ՝ խավարում խրոխտ բարձրացած. Եվ ես — հուրհուրող կրակի առաջ՝ բոցերը հոգիս… Շուրջըս քնած է նախիրը, հոտը — ոչխարի, գառի, Քնած են բոլոր սրտերը ջահել, ծեր ու պառաված… Ես եմ մեն մենակ — իմ ձեռքով վառված խարույկի առաջ։ Ես եմ մեն մենակ — ունկընդիր հեռվի շառաչին վայրագ, Խոլ բախումներին, հոգով անհանգիստ, հոգով անհամբեր. -Ա՜խ, թե երանի ես էլ լինեի հաղթության բանբեր…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14