«Նա՛ — երգերիս երկրպագուն…»
(Սոնետ XXXIV)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Ընթերցողներիս
Նա՛ — երգերիս երկրպագուն,
Երեկ մոտով իմ անցնելիս,
Տեսավ ինձ դառն արտասվելիս
Ու դարձավ իր մոտիկ մարդուն.
-Տե՛ս, ինչքա՜ն է նման սա մեր
Բանաստեղծին նորաքանքար,
Նա, որ գիտի ժայռերն անգամ
Հսկա ձայնով իր սասանել։
Խոսակիցը նրա, որ ինձ
Գիտեր միայն հեռու-հեռվից.
-Հենց նա ինքն է հիմա՛ր,- ասաց…
Երկրպագուն իմ երգերի
Ոչ մի գնով չհավատաց.
-Նա չի լինի երբեք գերի…
Թեմաներ