Անցնել բովանդակությանը

«Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում…»

(XXXV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում, Խոլ հառաչներ է արձակում ցավից, ոռնում է մերթ, Մերթ աղաղակում, խոսում բարձրաձայն, լռում է, երբ Մեղմում է ցավը — սողում է կարծես Խոր Վիրապում… Ես հետևում եմ նրա հոգու ողջ տվայտանքին՝ Թթվում է դեմքս նրա տառապող դեմքի հանգույն, Նա գունատվում է,- դառնում է դեմքն իմ նույնպես դժգույն, Թախծում է հոգիս՝ նրա հոգու խոր տխրանքից… Ու խեղդում են ինձ խոհեր անդեմ ու անկերպարանք. -Ինչո՞ւ է կյանքը, երբ ցավը պիտի միշտ մոլեգնի, Եվ մահը մինչև ե՞րբ պիտի մեզ միշտ հեգնի… Բայց ժամ անց ցավը անցնում է անհետ, ըշտապ. Ժպտում է պապըս, կատակում — ձայնով դեռ զիլ հնչուն… —Օ՜, Մայր Բնությո՛ւն, անտանջանք կյանքը սուգ է, Ողջույն։ —

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) ընտանիքի և պապի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14