Անցնել բովանդակությանը

«Հեզանազ իջնում է երեկոն…»

(Սոնետ XXXIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Աշոտին

Հեզանազ իջնում է երեկոն, Ժայռերը մթով են թանձրանում. Մի ժայռի կատարի բարձրանում, Նստում ենք իրար մոտ երեքով։— Ես եմ, իմ մուսան ու ընկերս,— Ես շապիկ հագած, իսկ մուսաս մերկ, Ընկերս — շրթներին մի նոր երգ, Ուսերին — վերարկուն մուգերես… -Պարզության մեջ պիտի լինել մերկ, Պնդում է մուսաս իր չոր ձայնով․— -Անշապի՞կ,— գոչում եմ ես,— երբե՛ք… Ընկերս երգախառն մեղմ ձայնով. -Պարզության մեջ հագիր վերարկուդ… Ու վիճում ենք մինչև իրիկուն…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Հեզանազ իջնում է երեկոն…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) սիրո և երազանքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14