Անցնել բովանդակությանը

«Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ…»

(XXVIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ, Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն վարսերով, Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս — պայծառ, վառ սիրով… Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ։ Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած, երազում Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը հոգուս. Հորդում է սերը — անապակ իմ աչքերից անբիծ, կույս, Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն։ Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ և օծել Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն, Որ Ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր խոցեն… Իմ ցանկության առհավատչյան — հալված կաթիլն իմ հոգու Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ. -Միջօրեի արևի տակ չէ՞ ոչ քրտնել եմ ես ա՛րդ…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) բնության և արևի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14