«Աշնան հանդերն են - անծաղիկ, անվարդ…»
(XXVII)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Աշնան հանդերն են — անծաղիկ, անվարդ,
Աշնան քամին է — սառը շունչն աշնան…
Ես ժայռի գլխին նստել եմ անձայն,
Դիտում եմ շուրջս ամեն ակընթարթ…
Ո՛չ անտառ, ո՛չ ծառ չկան այս սարում,
Միակ ծառն այստեղ մասրենին է լոկ,
Այն էլ դեղնազօծ, անտերև ու բոկ,
Բայց պտուղներով հասուն, զարդարուն։
Ու դիտում եմ ես այս լուռ քարափի
Ծերպերին թառած տկլոր մասրենուն,
Որ չունի ընկեր ու սերմ է ցանում…
-Ողջո՜ւյն անանուն, միայնակ ընկեր,
Որ գիտես տոկալ հեռո՜ւ, անընկեր
Եվ գիտես վաղվա տընկիներ տընկել…