Անցնել բովանդակությանը

Ինչ մնաց

«Նորից քեզ հետ» ժողովածու

Աչքերըս միշտ լույսի սովոր՝ Ես հիմա տանջվում եմ խավարից. Ես՝ վարժված ոստանիկ կյանքի՝ Զրկված եմ և մոտիկ գավառից։ Երեկվա իմ վարդավառից Ի՞նչ մնաց — այս շապի՜կըս թաց, Կախվելու մի պարա՜ն մնաց Իմ սիրո հարուստ ավարից։

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Ինչ մնաց» ութնյակ բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) սիրո և մենության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 8