Անցնել բովանդակությանը

Սիրտս նման է

«Նորից քեզ հետ» ժողովածու

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես… Նման է կարծես նա մի թութակի, Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում. — Ես քեզ եմ ուզում… Նման է կարծես նա մի ջութակի, Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում… Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է Շարունակ վազում… Նման է կարծես մի պատատուկի, Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շա՜տ է սազում… Նման է կարծես մի խոր հատակի, Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Նորից քեզ հետ
Տողերի թիվ 16