Մի մոռացիր
«Նորից քեզ հետ» ժողովածու
Մի՛ մոռացիր, որ շատ հաճախ, ցանկալի՛ս,
Երբ հույս ցանում ու հավատ են շաղ տալիս,
Չի՜ կանաչում։
Հիշի՛ր, որ միշտ ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չե՜ն ճանաչում…
«Նորից քեզ հետ» ժողովածու
Ստեղծագործության մասին
Պարույր Սևակի «Մի մոռացիր» բանաստեղծությունը («Նորից քեզ հետ» ժողովածուից) փիլիսոփայության և հույսի մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 6 տող՝ բաժանված 2 եռատող տների։