Անցնել բովանդակությանը

«Գիշերային այս ուշ ժամին, ես ունկնդիր հողմերին…»

(XXIII)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Գիշերային այս ուշ ժամին, ես ունկնդիր հողմերին, Հոգիս ձեռքն իր պարզած նրանց, սիրտս՝ իր սիրտը տված, Միտքս՝ լեզվիս ծայրին աննյութ շղթաներով կըծկըված, Իր ողջույնն է հղում համայն աշխարհի չորս կողմերին։- Այնտեղ, ուր որ չարքաշ կուլին ճակտից քրտինք է քամում, Նեգրը հյուղում խոտն է եփում՝ զավակներին կերակուր, Հնդիկն, արաբը սևամորթ հանք են հանում աննկուն,- -Վրե՛ժ, եռա՛ ու մոլեգնի՛ր որպես լավա, խենթ սամում… Այնտեղ, ուր որ Ազատության մանուկն է հար խոշտանգվում, Ուր կարիքն է թագավորում, սովը՝ տներն է լիզում,- -Հատուցման ժա՛մ, հասի՛ր, խեղդի՛ր տերերին — քո սահանքում։ Այնտեղ, ուր որ արեգակը հուր է թափում ու կիզում, Փլվի՛ր, երկինք — կայծակնահար և խորտակվիր դու՝ երկիր, Որ կարմրասիրտ Հոկտեմբերը նոր աշխարհում փոթորկի…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14