Անցնել բովանդակությանը

«Իմ մայր ժողովուրդ, դու հանճարածին…»

(Սոնետ XXV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Իմ ժողովրդին, որդիական սիրով

Իմ մայր ժողովուրդ, դու հանճարածին, Դու բազմախորհուրդ, սրբազան պատգամ - Ավանդված հին-հին անանձնապատկան Դարերից մեր այս վառ այգաբացին։ Այսօր ահռելի այս թոհուբոհում, Բյուր թոհուբոհներ ոստյունով անցած, Քո խոկումներով — մաքուր, անհանցանք, Նորեն վառ հույսըդ անմար ես պահում։ Ու պիտի պահես… Զավակները քո Նետվել են ահեղ ու դաժան մարտի - Բոլոր մարտերը արյունով ներկող։ Իրենց բազմազգի եղբայրների հետ Նրանք ետ կգան այդ դաժան մարտից, Ինչպես գերանդով հնձվորը արտից…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14