Անցնել բովանդակությանը

«Լռիր, անտուն ու շրջմոլիկ քամի…»

(XXIV)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Լռիր, անտուն ու շրջմոլիկ քամի, Երգ իմ, սուրա՛ քամու թևով, անցի՛ր Մայր ցամաքներ, օվկիանոսներ անծիր Գիշերային այս խաղաղված պահին։ Անցիր որպես խենթ փոթորիկ ծովով, Թշնամական գծանավը սուզիր, Նեգրական հին առագաստի ուսին Սիրով նստիր, որ լողա ապահով։ Եվրոպայով անցիր, որպես սամում՝ Բաստիլները երերան քո ուժից, Չարքաշ կուլու դեմքը սրբիր մուժից։ Եվ քույր դարձած անօթևան քամուն՝ Հողմաղացները աշխարհի շարժիր, Որ ֆաշիզմը աղանք պինդ ու ամուր…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Լռիր, անտուն ու շրջմոլիկ քամի…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) երգի և քամիի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14