Անցնել բովանդակությանը

«Լուռ նստած քարափի չոր ափին…»

(XXVI)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Լուռ նստած քարափի չոր ափին, Պոետն էր մտածում յուրովի - Սեգ հոգին՝անթախիծ, կորովի, Հայացքը — երկնքի սև ամպին… -«Այս ամպը հեղուկ է, քարացել, Հեղուկով ծանրացել է համակ. Քարափն այս — անջուր, չոր ու ցամաք Ահա իր ոտներն է տարածել։ Եվ ինչո՞ւ այս ամպը միշտ չըգա, Որ ջրով ողողի քարափն այս, Որ ոչ ոք չորության պետք ըզգա…» - Եվ հանկարծ ամպրոպն է որոտում, Գոռում է կարծես ողջ երկըրով. -Դաշնությունն այդ կըգա պայքարո՛վ…

Ստեղծագործության մասին

Պարույր Սևակի «Լուռ նստած քարափի չոր ափին…» սոնետ բանաստեղծությունը (1948, «Մուտք» ժողովածուից) պոետի և խոհի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-3-3 տողանոց տներով։

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14