Անցնել բովանդակությանը

Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Վարդերի կարմիր ճիչն եմ ես լսում Իմ ծխամորճի դառն ծխի միջից Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ Փոքրիկ մի թռչուն, Որի անունը չգիտեմ ցայսօր, Որ ուշ է չվում — ետ գալիս շատ շուտ, Ընկըճվածության ծանըր ժամերիս Համակըրանքի խոսք է ինձ ասում Իմ ծխամորճի դառն ծխի միջից Ու ձմռան ճերմակ սառն ծխի միջից։ Ու թվում է ինձ, Թե փոստատարը երջանկացըրեց Երկու սպասված ու թանկ նամակով, Մինչդեռ բերել էր լոկ… լրագըրեր…

Թիֆլիս · 18.XII.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 14