«Գետակն այս թավալվում է ձորում -…»
(XXXII)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Գետակն այս թավալվում է ձորում -
Փրփրադեզ կոհակներ ցայտելով.
Մի աղջիկ արևհար այտերով,
Գետափին ծամերն է հարդարում։
Իսկ պոետը նստել քարափին,
Խորհում է․— Ի՞նչ գրեմ արժանի,
Որ փառքն իմ աշխարհով արշավի,
Վաստակեմ անուն, փառք ու դափնի։
Ու բնավ չի տեսնում աղջկան,
Չի տեսնում գետակին թավալվող,
Ոչ էլ այս ժայռերը վիսական…
-Օ՜, պոետ, սնապարծ, կուսական,
Բազմել ես դու կյանքին հավելվող,
Չես տեսնում հավելվածը սակայն…