Անցնել բովանդակությանը

«Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում…»

(Սոնետ XXXI)

«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948

Հայաստանին

Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում. Նա գալարվում է, սողում է կարծես ցավից, Դեմքին քսած մեռելային փայլուն կավիճ, Ճամփան — երկար, ալիքը — կարճ ու վետվետուն… Արարատը՝ անխոս վկան նրա ցավի, Մյուս ափից ինձ հետ նայում է լուռ նրան… Հասկանում ենք իրար անխոս ու անվարան Ես՝ իմ, նա՝ իր սրտով — խորշով քարանձավի… -Մայր իմ Արաքս, ջրերը քո ճողփել են շա՜տ — Օտարոտի սմբակներից, շա՜տ են հորդել Եվ քի՛չ է շատ, որ հոսել ես հանգիստ, ազատ։ Վերջին անգամ կփոթորկեն ջրերը քո — (Ժամն այդ ահեղ ու ահալի մոտ է արդեն) Ու կժայթքի Մասիսն հրով, ես՝ իմ երգով…

Ստեղծագործության մասին

Ժանր Սոնետ
Գրության թվական 1948 թ.
Ժողովածու Մուտք
Տողերի թիվ 14