Անվնաս խորհուրդ
«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961
Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա,
Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի,
Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել
Ուղեղի քաղհան
Կամ սրտի բորբոս։
Մտածեք նաև ձեր որդո՜ւ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից։
Դուք գնալու եք,
Իսկ նա գալո՜ւ է։
Չանախչի · 18.XI.1959թ.
Թեմաներ