Անցնել բովանդակությանը

Զգայախաբություն

«Ականջդ բեր ասեմ» ժողովածու · 1961

Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում, Թե ես քնել եմ այն թագուհու հետ, Որին կոչում են Կլեոպատրա։ Քնել եմ, հետո… առավոտ ծեգին Գլխատվել նրա՝ ինձ շոյած ձեռքով։

Չանախչի · 18.XI.1959թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1961 թ.
Ժողովածու Ականջդ բեր ասեմ
Տողերի թիվ 5